Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր

Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր
01.11.2020 | 22:32

Հոկտեմբերի 31-ին Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
«Դա հատուկ նշանակության ջոկատ էր: Դիվերսիոն խումբը շարժվում էր թեթեւ զրահամեքենաներով և փորձում էր ներթափանցել Շուշի », – ասել է Սարումյանը։

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ